Armenian specialists Belgium

Բելգիայի ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

Այս հարթակում կարող եք գտնել հայ մասնագետների և
կազմակերպությունների, որոնք գործունեություն են ծավալում Բելգիայում

Ինչպե՞ս գրանցվել կայքում

Կայքում գրանցվելու համար հարկավոր է ընդհամենը սեղմել «Գրանցվել» բառի վրա, որը գտնվում է կայքի յուրաքանչյուր էջի վերևի մասում։ Հղմանը հետևելով Ձեզ կառաջարկվի 2 տարբերակ՝ գրանցվել որպես մասնագետ կամ կազմակերպություն (միևնույն էլ. հասցեով կարող եք գրանցվել և՛ որպես մասնագետ և՛ որպես կազմակերպություն):

Գրանցվել որպես մասնագետ

Բացեք armenian-specialists.be կայքի ցանկացած էջ։ Սեղմեք «Գրանցվել» բառի վրա որը գտնվում է էջի վերևի մասում: Ձեզ կառաջարկվի երկու տարբերակ՝ գրանցվել որպես մասնագետ կամ կազմակերպություն։ Սեղմեք «մասնագետ» կոճակի վրա: Լրացրեք բոլոր դաշտերը: Հարկավոր է նաև ճիշտ էլ. փոստ գրել, քանի որ ակտիվացման հղումը ուղարկվելու է Ձեր էլ. փոստին:

Ձեր էլ. փոստին նամակը ստանալուց հետո, բացեք այն և սեղմեք տրված հղման վրա, որպեսզի ակտիվացնեք Ձեր պրոֆիլը: Սեղմելուց հետո անմիջապես կհայտնվեք Ձեր պրոֆիլի կառավարման միջավայրում: Միջավայրում կարող եք սեղմել «ավելացնել մասնագիտություն» կոճակին, որպեսզի ստեղծեք Ձեր առաջին մասնագիտությունը: Կարող եք նաև փոփոխել Ձեր պրոֆիլի տվյալները և ավելացնել լուսանկար:

Ուշադրությու՛ն, Ձեր պրոֆիլը կերևա մասնագետների ցուցակում միայն մասնագիտությունը ավելացնելուց հետո:

Գրանցվել որպես կազմակերպություն

Բացեք armenian-specialists.be կայքի ցանկացած էջ։ Սեղմեք «Գրանցվել» բառի վրա որը գտնվում է էջի վերևի մասում: Ձեզ կառաջարկվի երկու տարբերակ՝ գրանցվել որպես մասնագետ կամ կազմակերպություն։ Սեղմեք «կազմակերպություն» կոճակի վրա: Լրացրեք բոլոր դաշտերը: Հարկավոր է նաև ճիշտ էլ. փոստ գրել, քանի որ ակտիվացման հղումը ուղարկվելու է Ձեր էլ. փոստին:

Ձեր էլ. փոստին նամակը ստանալուց հետո, բացեք այն և սեղմեք տրված հղման վրա, որպեսզի ակտիվացնեք Ձեր պրոֆիլը: Սեղմելուց հետո անմիջապես կհայտնվեք Ձեր պրոֆիլի կառավարման միջավայրում: Միջավայրում կարող եք սեղմել «ավելացնել կատեգորիա» կոճակին, որպեսզի ստեղծեք Ձեր առաջին մասնագիտությունը: Կարող եք նաև փոփոխել Ձեր պրոֆիլի տվյալները և ավելացնել լուսանկար:

Ուշադրությու՛ն, Ձեր պրոֆիլը կերևա կազմակերպությունների ցուցակում միայն կատեգորիան ավելացնելուց հետո: